ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին բուհերի համատեղ աշխատաժողովի
17.07.2024
Մասնակցեցին բուհերի համատեղ աշխատաժողովի

Կայացավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և գերմանական Որակի ապահովման գործակալության (AQAS) նախաձեռնած բուհերի համատեղ միջազգային հավատարմագրման գործընթացի առանձնահատկություններին նվիրված աշխատաժողով։

«Ազգային և միջազգային հավատարմագրում Հայաստանում» թեմայով աշխատաժողովին  Մանկավարժական համալսարանից մասնակցում էին Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Փանոսյանը, Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի պետ Մելանյա Բարսեղյանը։

Աշխատաժողովում ներկայացվեց AQAS գործակալությունը, կառուցվածքը,  ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն։ Անդրադարձ եղավ նաև համատեղ հավատարմագրման ընթացակարգերի առավելություններին, հիմնական գործընթացներին, չափանիշներին և այլն։ Եղան նաև  նկատառումներ հավատարմագրման չափանիշների վերաբերյալ, ներկայացվեցին և քննարկվեցին  փորձագիտական խմբի կազմը,  պարտականություններն ու ակնկալիքները, իսկ գործակալությունները ընդհանուր տեղեկատվություն տրամադրեցին փորձագիտական խմբի կազմի, փորձագետներին ներկայացվող պահանջների վերաբերյալ։

Որպես միջազգային հավատարմագրման առավելություններ դիտարկվեցին  համապատասխանությունը միջազգային և ազգային սկզբունքներին, հայաստանյան բուհերում միջազգային փորձի և գիտելիքների տեղայնացումը, անհրաժեշտ ջանքերի և ծախսերի նվազեցումը, ՀՀ բուհերի նկատմամբ վստահության բարձրացումը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում, մեկ ընթացակարգում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը։

«Համատեղ միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի և գերմանական որակի ապահովման կազմակերպության (AQAS)-ի միջև կնքվեց փոխըմբռման և համագործակցության հուշագիր, որով կամրապնդվի կազմակերպությունների համագործակությունը՝ բարձրագույն կրթության որակի ապահովման զարգացման և հայաստանյան կրթության միջազգայնացման գործում։