ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Դաժո» ժողովրդական երաժշտական խմբի համերգին
18.02.2025
Մասնակցեցին «Դաժո» ժողովրդական երաժշտական խմբի համերգին
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետում օրերս կայացավ «Դաժո» ժողովրդական երաժշտական խմբի համերգը։ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ կազմակերպված համերգին մասնակցում էին  բուհի տարբեր բաժինների ուսանողներ։
 
Ուդ, դոթառ, կիթառ, ղուշմե, սրինգ և նեյանբան, դափ, բանդիր, դհոլ, սանթուր և երաժշտական այլ գործիքներով կատարումներով հանդես եկան իրանցի երաժիշտներ Մեհդի Նոդեհին, Հասան Ռուհին, Սադեղ Նեսբաթին, Սադեղի Շադը և այլք։ 
 
Համերգի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Իրանի ազգային նվագարաններին, իրանական երաժշտությանը։
 
Համերգի ավարտին ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին և ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը միմյանց շնորհակալություն հայտնեցին համերգի կազմակերպման և ուսանողներին մասնակիցը դարձնելու համար։