Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ "In Terra Pax" (Խաղաղություն մոլորակին) խորագիրը կրող երգչախմբային միջազգային նախագիծը, որին մասնակցեց նաև Մանկավարժական համալսարանի «Ավե Մարիա» իգական երգչախումբը՝ գլխավոր դիրիժոր Արտաշես Բաբուրյան:
«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահ Քրիստինե Շերոյանի և «Խուրտովնիա» հիմնադրամի նախագահ Յուստինա Դյումայի համատեղ կազմակերպած ծրագրին մասնակցեցին նաև «Խազեր» կամերային երգչախումբը՝ խմբավար Անի Նավասարդյան, «Նարեկ» կամերային երգչախումբը՝ խմբավար Նարինե Դավթյան և Մոլդովայից հրավիրյալ խմբավար՝ Նատալյա Բարաբանշիկովան:
Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, դոցենտ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր ՀՊՄՀ-ի «Ավե Մարիա» իգական երգչախումբը կատարեց Կոմիտասի, Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից:
Մասնակից բոլոր խմբավարներին շնորհվեցին "In Terra Pax" (Խաղաղություն մոլորակին) միջազգային երգչախմբային նախագծի մասնակցության հավաստագրեր: