ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին ֆիննական «Ամառային դպրոց»-ին
19.09.2018
Մասնակցեցին ֆիննական «Ամառային դպրոց»-ին

Մանկավարժական համալսարանի 10 ուսանող «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի շրջանակներում եղավ նաև Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում:

Ծանոթություն ֆիննական հարուստ մշակույթին, այցելություններ թանգարաններ, կրթական հաստատություններ, զբոսանք և լավագույն ժամանց. այսպես են բնութագրում աբովյանականները «Ամառային դպրոց»-ում անցկացրած օրերը:

Ծրագրին մասնակցում էին նաև այլ երկրներից ժամանած օտարազգի ուսանողներ, ինչը հնարավորություն տվեց ծանոթանալ այլ երկրների մշակույթին, սովորույթներին, զարգացնել օտար լեզուների իմացությունը, իսկ նրանց էլ սովորեցնել հայերենը:

Ուսանողների խոսքով՝ ամենից հիշարժանը Լապլանդիա այցելությունն էր՝ Ձմեռ պապիկի հետ հանդիպումը և նամակներ հանձնելը:

Ուսանողները այցելեցին ֆիննական դպրոց, եղան երկրի այլ տեսարժան վայրերում, ինչպես նաև մայրաքաղաք Հելսինկիում: Ծրագրի ավարտին մեկշաբաթյա ամառային դպրոցի ուսանողները ստացան հավաստագրեր, իսկ վերջին օրը կազմակերպված մշակութային երեկոյի ընթացքում Մանկավարժականի ուսանողները ներկայացրին հայկական մշակույթը, հյուրասիրեցին մեր երկրի ավանդական ուտեստներով և գինով:

Մանկավարժական համալսարանի ուսանողների խոսքով՝ ծրագիրը հնարավորություն տվեց նոր կապեր հաստատել օտարազգի հասակակիցների հետ, սովորել և սովորեցնել միմյանց մշակույթը, լեզուն, ազգային ավանությութներն ու բնորոշ առանձնահատկությունները, ինչպես նաև ծանոթանալ տարբեր երկների կրթական ծրագրերին: