ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին համապետական շաբաթօրյակին
29.04.2023
Մասնակցեցին համապետական շաբաթօրյակին

Այսօր հանրապետությունում համապետական շաբաթօրյակ էր։ «Երևան՝ իմ տուն» կարգախոսով շաբաթօրյակին միացավ և ակտիվ մասնակցություն ունցավ նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանը։

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները մաքրման, աղբահավաքման աշխատանքներ իրականացրին «Օղակաձև» զբոսայգու, ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքներում։

old.aspu.am-ի հետ զրույցում Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Վարդուհի Մուրադյանը շաբաթօրյակների կազմակերպումը կարևորեց երկու տեսանկյունից՝ որպես ապագա մանկավարժ, և որպես աշխարհագետ, որն առաջնային է համարում շրջակա միջավայրի խնամքն ու մաքուր պահելու անհրաժեշտությունը։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Նոնա Խաչատրյանն էլ հավելեց՝ բնապահպանական միջոցառումներին հատկապես մասնակցում են ուրախությամբ և մեծ ոգևորությամբ․ բնությունը հոգածության կարիք ունի։

Ուսանողները վստահեցրին՝ հաճախ են իրագործում և անմիջական մասնակիցը դառնում բնապահպանական ամենատարբեր միջոցառումներին, իսկ շաբաթօրյակներին միանում են մեծ պատրաստակամությամբ՝ գիտակցելով դրանց էկոլոգիական նշանակությունն ու հայրենի բնության պահպանման կարևորությունը:

Նշենք, որ շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև բուհի Տնտեսական վարչությունը՝ միանալով համալսարանի մասնաշենքերի և դրանց հարակից տարածքների մաքրման աշխատանքներին։