ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին համապետական ծառատունկի
05.11.2022
Մասնակցեցին համապետական ծառատունկի

ՀՊՄՀ դասախոսական կազմի և բուհի Ուսանողական խորհրդի ներկյացուցիչներն Արագածոտնի մարզում մասնակցեցին համապետական ծառատունկի։

Աբովյանականները Արագած լեռան փեշերին բաժանվեցին խմբերի և տնկեցին տասնյակ ծառեր։

Ծառատունկի ընթացքում Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ուսանողների հետ խոսեց էկոլոգիայի նշանակության և էկոլոգիական համընդհանուր խնդիրների մասին։

Ծառատունկին հաջորդեց այցը Հայոց այբուբենի հուշահամալիր՝ տառերի պուրակ, որից հետո նրանք ուղևորվեցին 13-րդ դարում կառուցված Սաղմոսավանք վանական համալիր։

«Կատարելով բարի գործ, տնկելով ծառեր և նպաստելով էկոլոգիայի բարելավմանը, ունեցանք ևս մի հիշարժան, ուսուցողական օր, որի ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, ծանոթություններ ու ընկերներ»,-նշեցին ուսանողական կառույցի ներկայացուցիչները: