ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին համաժողովի
01.11.2023
Մասնակցեցին համաժողովի

Երևանում անցկացվեց «Կրթության շահագրգիռ կողմերին զինել կոմպետենցիաներով՝ կեղծարարությունների բացահայտման և դրանց դեմ պայքարելու համար /DETECT/» խորագրով համաժողով, որին մասնակցում էին գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ՝ ՀՀ-ից և արտերկրից։

ՀՊՄՀ-ից համաժողովին ներկա էին Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակից Անահիտ Փանոսյանը։

Ձեռնարկի նպատակն էր կրթության շահագրգիռ կողմերին զինել կեղծարարությունների բացահայտման, բուհական համակարգում կանխարգելման և դրանց դեմ պայքարելու համար գիտելիքներով և հմտություններով։

Համաժողովի շրջանակում ներկայացվեց DETECT ծրագիրը, ինչին հաջորդեցին զեկույցներ՝ կրթական կեղծարարության դեմ պայքարի, վստահության և գնահատման շվեդական մոտեցման, կեղծ որակավորումների հայտնաբերման և դրանց շրջանառությունը կանխելու լավագույն փորձի, կրթական կեղծարարության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ։

Ոլորտի ներկայացուցիչները քննարկեցին նաև կրթության արդյունավետ կազմակերպման, CHATGPT-ի ազդեցության, կրթության ոլորտում դրա կիրառելիության վերաբերյալ հարցեր։

Համաժողովի երկրորդ՝ դասընթաց բաժնում, մասնակիցները հնարավորություն ուենցան գործնականում «պայքարել» կրթական կեղծարարության դեմ և «ստուգել» կրթական փաստաթղթերի իսկությունը։

Մասնակիցները ստացան հավաստագրեր։