«Ամառային դպրոց-2017» միջազգային ծրագրի շրջանականերում Մանկավարժական համալսարանի ուսանողները Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում էին:
Բուդապեշտ կատարած երկշաբաթյա այցի ընթացքում աբովյանականները ծանոթացան Կանադայից, Թայլանդից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Չեխիայից և Գերմանիայից եկած մասնակից-ուսանողների հետ, փորձեցին սովորել հունգարերեն:
Ուսանողները ծանթացան նաև Հունգարիայի, Պիտեր Պազմանի կաթոլիկ հաալսարանի պատմությանը, մշակութային ժառանգությանը, հունգարացի հայտնի գրողներին, դերասաններին, նկարիչներին, արվեստին և ճարտարապետությանը։ Այցեր կազմակերպվեցին «Ազգային թանգարան», Պիլիսչաբայում գտնվող Պրտեր Պլազմանի կաթոլիկ համալսարանի գլխավոր մասնաշենք, «Բուդա» ամրոց, «Hospital in the rock» թանգարան, Բուդապեշտին հարակից Սենտենդրե քաղաքի բացօթյա «Էթնոգրաֆիկ» թանգարան, Գյոդոլոյի «Արքայական պալատ-թանգարան» և այլն ։
«Գեղեցիկ էր Բուդապեշտը իր թանգարաններով, մշակութային կոթողներով, տեսարժան վայրերով և ճարտարապետությամբ։ Ծրագիրն ընդգրկուն էր և հետաքրքիր կազմակերպված. 15 օրում կարողացանք ճամփորդել, նոր բան սովորել, զարգացնել լեզվական գիտելիքները, ընկերներ ձեռք բերել, ինչը հետագայում կարող է նոր միջմշակութային համագործակցության հիմք դառնալ»,- old.aspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ-ի ուսանողուհի Անի Աղաջանյանը։
Ուսանողների խոսքով ծրագիրը բացառիկ հնարավորություն էր եվրոպական լավագույն երկրներից մեկը բացահայտելու, նրանց կրթական համակարգին ծանոթանալու և ուսանողական ակտիվ կյանք վարելու տեսանկյունից: