Վերջերս կայացավ Բելառուսիայի կրթության նախարարության և Մ. Տանկի անվան բելառուսական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Գեղարվեստական կրթությունը հասարակության կայուն զարգացման նպատակների համատեքստում» համաժողովը:
Ձեռնարկին մասնակցում էին ավելի քան 400 գիտնականներ 6 երկրներից՝ Հայաստան, Բելառուսիա, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, Ուկրաինա, Շվեդիա:
ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դասախոսներ Սևադա Սարգսյանն ու Լիլիթ Ֆլջյանը համաժողովի շրջանակներում մասնակցեցին «Արվեստը և անհատը» միջազգային գիտագործնական 4-րդ գիտաժողովին և «Հայաստան-Բելառուսիա՝ համագործակցություն մշակույթների երկխոսության միջոցով» խորագրով միջազգային ցուցահանդեսին:
Վերջիններս հանդես եկան զեկուցումներով, մասնակցեցին վարպետաց դասերի և ցուցահանդեսների:
Ակտիվ մասնակցության, ցուցահանդեսի բացման, մանկավարժության և կիրառական արվեստի ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման բարելավման հարցում հետաքրքրվածության ու բարձր պրոֆեսիոնալիզմի համար Մանկավարժականի դասախոսներն արժանացան շնորհակալագրերի: