ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին  Նիկոլ Աղբալյանին նվիրված լսումներին
01.04.2025
Մասնակցեցին  Նիկոլ Աղբալյանին նվիրված լսումներին

Օրերս անցկացվեց Առաջին Հանրապետության Լուսավորության նախարար, գրաքննադատ, հասարական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանի 150-ամյակին նվիրված լսումներ։ Ձեռնարկն իրականացվեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ և  ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի,  ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, Հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը, ուսանողներ:

Աղբալյանի գործունեության տարբեր կողմերը ելույթներով և զեկուցումներով ամբողջացրին ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Աբրահամյանը, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, «Համազգային»-ի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, պրոֆեսորներ Ժենյա Քալանթարյանն ու Դավիթ Գասպարյանը, դոցենտ Աշխեն Ջրբաշյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ուրիշներ: