ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին PROVE ծրագրի աշխատանքներին
04.03.2025
Մասնակցեցին PROVE ծրագրի աշխատանքներին

Էրազմուս+-ի «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասի բուհերում» PROVE նախագծի շրջանակում մեկնարկել է 2-րդ աշխատանքային փաթեթի քննարկումները։

ՀՊՄՀ-ից մասնակցում են Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Մարինե Մաթոսյանը, Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիանա Ավետիսյանը, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գլխավոր մասնագետ Գոհար Առաքելյանը։

Աշխատանքային փաթեթի շրջանակում մշակվելու է մեկ ընդհանուր և յոթ հատուկ դասընթացներ գործընկեր համալսարանների ուսանողների և մեկական դասընթաց՝ ուսուցիչների վերապատրաստման համար։
Աշխատանքներն իրականացնելու համար ձևավորվել է 6 աշխատանքային խումբ․մշակվելու են վերոնշյալ դասընթացների գործողությունների պլանը։

Հիշեցնենք, որ եռամյա ծրագրի համակարգողը Վրաստանի Թելավիի պետական համալսարանն է։ Նախագծի հիմնական նպատակը ՀՀ և տարածաշրջանային բուհերում արժեքներին և գիտելիքին միտված կրթության (VaKe) զարգացումն է։ Կարիքների գնահատման նպատակով կիրականացվի քանական և որակական հետազոտություն, կվերհանվեն դասավանդման և ուսումնառության ընթացքում դասավանդողների կիրառող մեթոդները, մոտեցումների հիմնական խնդիրները։