Օրերս Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը, դոցենտ Անժելա Մինասյանն ու Աղավնի Գրիգորյանը մասնակցեցին «Թվայնացված մաթեմատիկա․կամուրջ հիմնական և ավագ դպրոցների միջև» ամենամյա սեմինար-քննարկմանը։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի Մաթեմատիկա և ԹԳՀԳ մասնախմբի կազմակերպած միջհամայնքային միջոցառումն այս տարի անցկացվեց «Նոր չափորոշիչները՝ որպես կրթական մարտահրավեր» խորագրով։
Սեմինարին մասնակցում էին նաև համայնքի հիմնական և ավագ դպրոցների մաթեմատիկա և ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչներ։ Նրանք հանդես եկան զեկուցումներով, ինչին հաջորդեց քննարկումներ, արվեցին առաջարկներ:
Նոր դասագրքերում QR կոդերի դերը ուսուցման գործընթացի վերաբերյալ ռիսկերին, դրանց առավելություններին և թերություններին անդրադարձավ ՀՊՄՀ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը։
Սեմինար-քննարկմանն անդրադարձ եղավ նաև 10-րդ դասարանի գնահատման նոր ձևաչափին, «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների դասագրքերի կառուցվածքին և բովանդակությանը։ Այդ համատեքստում դոցենտ Անժելա Մինասյանն ներկայացրեց Հանրահաշվի դասագրքում հավանականությունների տեսության տարրերի հետ կապված դիտարկումներ։ Քննարկվեց նաև նոր չափորոշիչներում նախագծային աշխատանքների ընդգրկման կարևորության հարցը։
ՀՊՄՀ դոցենտ Աղավնի Գրիգորյանն էլ ուսուցիչներին ներկայացրեց նախագծային աշխատանքների կազմակերպման և անցկացման նոր չափանիշները, ուսումնառության նոր մեթոդաբանությունը՝ ըստ նոր չափորոշչի։ Առկա խնդիրների վերաբերյալ եղան առաջարկներ, ձևավորվեց համագործակցության պատրաստ ուսուցիչների խումբ։