ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Սրտումդ՝ Ռուսաստան» միջազգային գիտաժողովին
09.11.2022
Մասնակցեցին «Սրտումդ՝ Ռուսաստան» միջազգային գիտաժողովին

Հոկտեմբերի 27-28-ը Մոսկվայում տեղի ունեցավ «Սրտումդ՝ Ռուսաստան» (С Россией в сердце) խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին 16 երկրի մշակութային գործիչներ։

Գիտաժողովում Հայաստանը ներկայացնում էին Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի վոկալի դասախոս, միջազգայի ժյուրի, միջազգային մրցույթների դափնեկիր Մերի Կարապետյանն ու նույն ամբիոնի 4-րդ կուրսի ուսանող, միջազգային մրցույթների եռակի գրանպրիակիր Ռիտա Հովհաննիսյանը։

ՀՊՄՀ դասախոսը գիտաժողովում ներկայացրեց «Հայկական ժողովրդական երաժշտության տարրերի օգտագործումը ջազում և փոփ ժանրում» զեկույցը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց և արժանացավ ներկաների հավանությանը։

«Սրտումդ՝ Ռուսաստան» միջազգային գիտաժողովի շրջանակներում անցկացվեցին տարատեսակ վարպետության դասեր, համերգային ծրագրեր։ ՀՊՄՀ ուսանող Ռիտա Հովհաննիսյանը գալա համերգին ներկայացրեց հայկական հարսանեկան երգ-պար «Թամզարա»-ն։

Գիտաժողովի ավարտին Մերի Կարապետյանը ՌԴ մշակույթի նախարարության կողմից ստացավ «Պրոֆեսիոնալ որակավորման բարձրացման» հավաստագիր, ինչպես նաև մշակույթի ոլորտում փորձի փոխանակման առաջարկ ստացավ։