ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Ուսանողական ծառատունկ» ծրագրին
06.04.2024
Մասնակցեցին «Ուսանողական ծառատունկ» ծրագրին

Այսօր Մանկավարժական համալսարանի ուսանողները «Էյ թի փի» (Armenia tree project) բարեգործական հիմնադրամի, Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի հետ համատեղ իրականացրին «Ուսանողական ծառատունկ» ծրագիրը։

Նրանք,  Սեմոնյան այգիներում տնկեցին լացող թթենիներ, թխկիներ, ապա շրջայց կատարեցին «Կարին» տնկարանում, ծանոթացան ջերմոցում աճող բույսերին, պայմաններին, խնամելու ձևերին:

Աբովյանակնները մասնակցեցին նաև հարց ու պատասխանի ձևաչափով անցկացվող բնապահպանության թեմայով վիկտորինայի, ձեռք բերեցին նոր գիտելիքներ՝ արգելոցների, ազգային պարկերի, փոշոտման մասին և այլն:

Կողմերը վստահեցրին՝ առջևում սպասվում են համատեղ նոր և հետաքրքիր ծրագրեր։