Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի 12 դասախոս օրերս մասնակցեց առցանց ձևաչափով մեկնարկած միջազգային վերապատրաստման մոդուլային ծրագրի:
Ծրագիրն անցկացվում էր ամերիկյան Պերկինս միջազգային կազմակերպության տնօրեն Դարյա Յուդովիչի հետ նախապես տեղի ունեցած հանդիպում-քննարկման արդյունքում:
Կողմերի միջև նախապես քննարկվել էր վերապատրաստման ծրագիրը, հստակեցվել էին ուսումնասիրվող թեմաները: Ծրագիրը բաղկացած է իրար հետ փոխկապակցված չորս մոդուլներից, որի ընթացքում նախատեսվում են թե՛ տեսական, թե՛ գործնական ժամեր:
Նպատակային է համարվել ծրագրի առաջին մոդուլի շրջանակներում որպես մասնակից ընդգրկել նաև ՀՀ-ի առաջատար մանկաբույժներին, նյարդաբաններին, ակնաբույժներին` այդկերպ կարևորելով միջմասնագիտական համագործակցային կապը: