ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին վերապատրատումներին
29.08.2022
Մասնակցեցին վերապատրատումներին

Օգոստոսի 21-27-ը ՀՀ մարզերից 39 ուսուցիչ մասնակցեց ՀՊՄՀ-ի և շվեյցարական «Արտաս» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող վերապատրաստումներին։  «Տեխնոլոգիա» և «Կերպարվեստ» առարկաներից վերապատրաստումներն անցկացնում էին արտերկրից ժամանած հետազոտող-դասախոսները:

Ծրագրին, որպես փորձագետ, մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեմս Ներսիսյանն ու դոցենտ Ժաննա Խաչատրյանը։ Վերապատրաստման հաջորդ՝ երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 9-15-ը։ Ավարտին կտրվեն մասնակցության հավաստագրեր։