ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին վիճակահանության
23.04.2019
Մասնակցեցին վիճակահանության

Չինաստա՞ն, Մոսկվա՞, Մի՞նսկ, թե՞ Սանկտ Պետերբուրգ. վիճակահանությամբ Մանկավարժական համալսարանի 8 ուսանող բացահայտեց, թե ուր կմեկնի «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում: 

Ուսանողները վիճակահանությանը մասնակցեցին հատուկ սկզբունքով. նրանք նախորդ տարի Աղավնաձորում հանգիստն անցկացրած այն ուսանողներն էին, որոնք այս տարի դեռ ավարտական կուրսում չեն և ծրագրին կմասնակցեն Հայաստանի սահմաններից դուրս:

Բուհի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանը նշեց, որ ծրագիրը նախատեսվում է անցկացնել հունիս-օգոստոս ամիսներին՝ կախված տվյալ բուհի կազմակերպման ժամանակացույցից: 

Նշենք, որ մեկնարկել է «Ամառային դպրոց 2019» միջազգային ծրագրերին մասնակցելու մրցույթը, որին կարող են դիմել Մանկավարժական համալսարանի բակալավրիատի 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսի կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները: Մրցույթը հաղթահարած մասնակիցները ևս վիճակահանությամբ կպարզեն, որ երկիր կմեկնեն: Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://old.aspu.am/hy/content/mrcuyt_amarayin_dproc_tsragrerin_masnakcelu_hamar1/ :