ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին գրական ցերեկույթի
25.02.2025
Մասնակցեցին գրական ցերեկույթի

Արևմտահայ բանաստեղծ Ռուբեն Սևակի ծննդյան 140-ամյակի առթիվ գրողի անվան թանգարանում կազմակերպվել էր ցերեկույթ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանի հրավերով միջոցառմանը ներկա էին նաև ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն ու Բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները։

«Ռուբեն Սևակը մեր բանաստեղծության պատիվն է, 20-րդ դարասկզբի հայ գրականության երևելիների շարքի նվիրական անուն, որի աշխարհատես ոգին մեզ հետ է»,-իր ելույթում նշեց օրվա բանախոս, ՀՊՄՀ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը։

Նա անդրադարձավ գրողի՝ Կիլիկյան աղետն արտացոլող ստեղծագործություններին, «Կարմիր գիրքը» հատորին, ցույց տվեց այն դասերը, որոնցով գրողն այսօր էլ մնում է մեր կողքին՝ հիշեցնելով ժողովրդին ուղղված «մարդկորեն կատղելու» պատգամը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ գրող, հրապարակախոս, Գայանե Աթանեսյանը․Սևակի բանաստեղծություններից կարդացին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանները, հնչեցին վոկալ կատարումներ՝ հայ և օտար կոմպոզիտորներից։

Հանդիսությունն ամփոփեց և օրհնության խոսք ասաց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ․Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ցերեկույթի ավարտին աբովյանականները եղան նաև Ս․Էջմիածնի Մայր տաճարում և Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։