ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մայիսյան ֆլեշ-մոբ
26.05.2016
Մայիսյան ֆլեշ-մոբ

Մայիսյան հաղթանակների առթիվ Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում կազմակերպվել էր ֆլեշ-մոբ:

«Մենք հպարտ ենք, որ հայ ենք» խորագրով ձեռնարկին ուսանողները ներկայացրին ազգագրական՝ «Նազ», «Ծաղկազարդ», Սասնա Քոչարի» պարերը:

«Սա մեր համախմբության, մեր ժողովրդի պարերը ևս մեկ անգամ ներկայացնելու հրաշալի առիթ էր»,-ֆլեշմոբի ավարտին նշեց ձեռնարկի մասնակից, հեռակա բաժնի ուսանողուհի Տաթևիկ Էլոյան: