Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երիտասարդական կառույցի նախաձեռնությամբ Մայրության և գեղեցկության տոնն այս տարի ևս նշանավորվեց ուսանողական ցուցահանդեսով:
Գեղանկար, գունանկար, գրաֆիկա, բատիկա, գոբելեն.ցուցահանդեսին ներկայացված էր երիտասարդ արվեստագետների՝ 1-4-րդ կուրսի ուսանողների շուրջ 30 աշխատանք:
Ցուցահանդեսի բացումը մեկնարկեց գարնանային տոնի առթիվ հնչած շնորհավորանքներով, ապա Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պորֆեսորադասախոսական կազմը գոհունակություն հայտնեց աշխատանքների վերաբերյալ՝ դրանք դիտարկելով որակյալ, պրոֆեսիոնալ և հետաքրքիր:
Վերջիններս ուրախությամբ նկատեցին՝ ուսանողներն իրենց աշխատանքներում կիրառել են կրթության ընթացքում ձեռք բերածը:
Ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտաշես Քեշիշյանը նշեց, որ առաջիկայում մրցութային հանձնաժողովը գեղանկար, գրաֆիկա և դեկորատիվ-կիրառական արվեստների ժանրերում կընտրի 3 լավագույն աշխատանքները:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին երիտասարդների կողքին լինելու, խրախուսելու համար՝ ապագա մանկավարժներին հորդորելով ընդօրինակել լավագույն փորձը.երկրի հաջողության գլխավոր գրավականը ներկա և ապագա մանկավարժներն են:
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսն ուղեկցվեց ՀՊՄՀ-ի «Ջութակահարների անսամբ»-ի կատարումներով: