ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագիրը
13.08.2018
Մեկնարկել է «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագիրը

Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում մեկնարկել է «Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագիրը։

Արդեն վեցերորդ տարին անցկացվող ծրագրին այս տարի ևս մասնակցում են բուհի արտասահմանյան մի շարք գործընկեր համալսարանների ուսանողներ Լիտվայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից,  և Արցախի Հանրապետությունից:

Ուսումնաճանաչողական այցեր, զրույց-քննարկումներ, հանդիպումներ, խաղեր․միջազգային ուսանողական ծրագրի շուրջ 80 մասնակիցների համար առաջիկա տասնօրյակը կլինի հագեցած ու հետաքրքիր։

Մեկնարկին մասնակիցներին ներկայացվեց ծրագրի օրակարգը, անելիքներն ու կազմակերպչական մի շարք հարցեր։ Միմյանց ծանոթանալուց, խմբեր կազմավորելուց հետո ուսանողները մասնակցեցին հայկական մշակութային ժառանգությանն ու կրթական համակարգի վերաբերյալ դասընթացների, կազմակերպեցին խաղեր։

Միջազգային ուսանողական ծրագրի օտարերկրյա մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում, բայց առաջին իսկ օրը վստահեցնում են՝ հյուրընկալող համալսարանի ուսանողների շնորհիվ կսիրեն հնամյա պատմություն ունեցող երկիրն ու հայկական միջավայրը:

«Ամառային դպրոց 2018» միջազգային ծրագրի մեկնարկը տրված է․ առաջիկա օրերին սպասվում է բովանդակ ու հետաքրքիր ուսանողական տասնօրյակ։