ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային համաժողով Մանկավարժականում
27.10.2017
Միջազգային համաժողով Մանկավարժականում

«Գլոբալիզացիայի ժամանակաշրջանը ոչ միայն նոր հնարավորությունների, այլև մարտահրավերների շրջան է.դրանցից մեկն էլ մեծահասակաների կրթությունն է: Ժամանակակից աշխարհը համաշխարհային կրթական համակարգի և ազգային ծրագրերի հենքի վրա օպտիմալացման խնդիրները լուծելու համար առաջարկում է իր մեթոդներն ու ուղիները»,-նշեց Սրբուհի Գևորգյանն այսօր Մանկավարժական համալսարանում կայացած «Մեծահասակների անընդհատ կրթությունը՝ որպես ժամանակակից հասարակության բնորոշ առանձնահատկություն» միջազգային II համաժողովին:

Մեծահասակների կրթությունն այն համատեսքտում, որն առաջադրված է կրթական պրակտիկայում, հիմնականում իր երեք ՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ ձևերով, միանշանակ հաշվի չի առնում պոտենցիալի մոդեռնիզացման հնարավորությունների ասպեկտը, որ յուրաքանչյուր տարածաշրջան առաջադրում է այդ խնդիրների լուծման համար:

ԱՊՀ երկրների փորձն այդ ասպեկտում ևս միանշնակ չէ, և ազգային ծրագրերը, որոնք ներկայացվում են կրթական տարբեր հարթականերում այդ խնդրի լուծման համար, առաջադրում է նոր պահանջներ, որում կարևոր է տնտեսական իրողությունները հաշվի առնելը:

ՀՊՄՀ-ի պրոռեկտորը նկատեց՝ Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած համաժողովում ներկայացված թեմաներն ընդգրկում են մեծահասակների անընդհատ կրթության վերաբերյալ մոտեցումների ողջ ասպեկտը, որոնք կներերկայացվեն ինչպես հայ, այնպես էլ ռուսական կրթական համակարգի առաջատար մասնագետների կողմից:

Հոկտեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում մեկնարկած և Հայաստանում շարունակվող համաժողովին ԱՊՀ երկների ներկայացուցիչներից բացի, մասնակցել են նաև պատվիրակներ այլ երկրներից, այդ թվում՝ արևմտյան և եվրոպական:

Համաժողովի կազմկոմիտեի ղեկավար, մանկավարժական գիտությունների դոկտոր Մարինա Յակուշկինան իր ելույթում ևս ընդգծեց թեմայի կարևորւթյունը ներկայիս մարտահրավերների համատեսքտում՝ նկատելով, որ մեծահասակների անընդհատ կրթությունը շատ դեպքերում թույլ է տալիս լուծել քաղաքական, տնտեսական և մշակութային խնդիրներ:

Վերջինս նկատեց, որ այն նպաստում է ոչ միայն ԱՊՀ երկրների համագործակցության խնդիրների լուծմանը, այլև համաշխարհային կրթական համակարգին ինտեգրվելուն.«Թեմայի վերաբերյալ քննարկումներն ու խնդիրների մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք: Սա ավանդական համաժողով է, որի ընթացքում հասկացել ենք՝ միայն մանկավարժն չէ, որ հանդիսնաում է այդ մեծ՝ համաշխարհային կրթական տարածքի մասնիկը, այլև այն բոլոր մեծահասակաները, որոնք կան այդ ասպարեզում»:

Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը, old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովն ու դրա շրջանակներում անցկացվող կլոր սեղան-քննարկումները կնպաստեն ԱՊՀ երկրներում մեծահասակների կրթության զարգացմանը, նրանց՝ հետբուհական, շարունակական կրթության համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը:

«Մեծահասակների անընդհատ կրթությունը՝ որպես ժամանակակից հասարակության բնորոշ առանձնահատկություն» միջազգային II համաժողովին քննարկվեցին նաև ուսուցիչների վերաորակավորման, վերամասնագիտացման վերաբերյալ հարցեր, օպտիմալացման դեպքում՝ դպրոցների ինտեգրման խնդիրներ.«Համաժողովը կազմակերպվել է փոխօգնության, փորձի փոխանակման, համագործակցության նպատակով, որի ընթացքում քննարկվեց նաև արտադպրոցական հաստատությունների զարգացման, ցանցի ստեղծման հարցը, ինչը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզանում շարունակում է լուրջ խնդիր մնալ»,-հավելեց Լաուրա Ասատրյանը:

Համաժողովում զեկուցողներն անդրադարձան նաև ԱՊՀ տարածքում կրթական հարթակում համագործակցության ձևերին, ոչ ֆորմալ կրթությանը, կրթության հումանիտար բաղադրիչին, պրակտիկայի արդյունավետությանը, ազգային խնդիրների ինքնությանը:

Խոսվեց  ժամանակակից մանկավարժի գործունեության վրա փոխակերպման ադեցության, վերապատրաստման և մասնագիտական լրացուցիչ կրթության համակարգի, մասնագիտական միջավայրի փոխակերպման, մանկավարժական գործունեության և մեծահասակների արդյունավետ ուսուցման վրա դրա ազդեցության մասին: Ավարտին տրվեցին հավաստագրեր, հյուրերը եղան նաև բուհի թանգարանում: