Միջազգային լուսանկարչական մրցույթ
03.07.2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Երիտասարդների հայացքը մետաքսի ճանապարհներին» միջազգային լուսանկարչական մրցույթի յոթերորդ շրջափուլը՝ «Կանայք որպես մետաքսի ճանապարհների ժառանգության պաշտպաններ» խորագրով:
Մրցույթի նպատակն է բարձրացնել միջմշակութային երկխոսության խթանման, գիտելիքների փոխանցման և կայուն հասարակությունների ստեղծման գործում կանանց շարունակական ազդեցության վերաբերյալ իրազեկվածությունը՝ ընդգծելով նրանց պատմական և ժամանակակից դերը:
Մրցույթի ընթացակարգն ու գրանցման վերաբերյալ տեղեկությունը հղումում։ Հայտերը լրացնել մինչև հուլիսի 20-ը՝ անցնելով հետևյալ հղումով:
























