Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի շրջանակներում Ռոմանագերմանական ամբիոնի ասիստենտ Ռուզաննա Ասատրյանի նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում:
Բակալավրիատի ուսանողներն անգլերեն լեզվով ներկայացրին պատմական փաստեր՝ դրանք համեմելով ռազմաճակատային երգ ու պարով, տեսասահիկներով:
Օտար լեզվի ապագա մանկավարժները մեկնաբանեցին հայ և օտար գրողների մասնակցությունը պատերազմին, ինչպես նաև այդ թեմայով նրանց գրած ստեղծագործությունները:
Ներկայացվեց նաև Ստ. Զորյանի «Ջրհորի մոտ» ստեղծագործության և համանուն ֆիլմի մոտիվներով ու գաղափարական հենքի վրա կառուցված բեմադրությունը: Հայ և գերմանացի զինվորներին մարմնավորող ուսանողները ջրհորի մոտ հասկացան, որ պատերազմն անիմաստ է, եթե կարելի է բարեկամանալ:
Միջոցառման կարևոր հաղորդագրությունը մարդկությանը կործանող պատերազմի ժխտումն էր, որն ուսանողները հաղորդեցին ծանր տարիների հիշողությունները, ռազմաճակատային դրվագները ներկայացնելով: