Մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ բուհի տարբեր ֆակուլտետներում Ռուսաստանի օրվա շրջանակներում անցկացվեցին ռուսաց լեզվին նիվիրված միջոցառումներ:
Ձեռնարկների ընթացքում ուսանողները հանդես եկան զեկույցներով, ընթերցեցին ռուս դասականների բանաստեղծություններ, երգեցին:
Հատկանշական էր հատկապես Օտար լեզուների ֆակուլտետում անցկացված միջոցառումների շարքը, որտեղ դրանք վերածվեցին իսկական տոնակատարությունների: Ռուսաց լեզվի և գրականության բաժնի 1-ին կուրսեի ուսանողները հյուրերին ուղարկել էին հրավիրատոմսեր, իսկ ձեռագործ զարդարանքները տոնական շունչ էին հաղորդում լսարաններին: Միջոցառումների մասնակիցները պատրաստել էին տարբեր տեսանյութեր, բեմադրություններ, գեղեցիկ համարներ:
Հաջորդ միջոցառումը, որ նվիրված էր. Ա. Ս. Պուշկինին, անցկացվեց Ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման «Պուշկինի ինստիտուտ» կենտրոնում:
Ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող Ռւոսաց լեզվին նվիրված միջոցառումների շրջանակում սա առավել քան սպասված էր, քանի որ Պուշկինը ոչ միայն ռուսաց լեզվի գիտակներից էր, այլև ռուս գրական լեզվի հիմնադիրը: 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին գրողի կենսագրությունը, ընթերցեցին բանաստեղծություններ: Մթնոլորտն այնքան տրամադրող էր, որ ներկաներից շատերը ցանկություն հայտնեցին միանալ միջոցառմանն ու արտասանել պոետի ստեղծագործություններից:
Միջոցառումների կազմակերպիչ Ռուսաց լեզվի ամբիոնը նպատակ ունի նմանօրինակ միջոցառումները դարձնել ավանդական: