Տեսողության խանգարումներ ունեցող անձանց միջազգային օրվա շրջանակներում ՀՊՄՀ-ի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս:
«Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների բրայլյան համակարգով գրաճանաչության կազմակեպման մոտեցումները» թեմայով բաց դասը նախաձեռնել էր Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Սոնա Դավթյանը:
Օրվա առթիվ կազմակերպվել էր նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին տեսողության խանգարումներ ունեցող երեխաների զարգացմանը նպաստող դիդակտիկ-զննական պարագաներ, մի շարք աշխատանքային գործիքներ։ Միջոցառման շրջանակներում իրականացվեց Ն․ Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցի ավագ դասարանների աշակերտների այցը Մանկավարժական համալսարան։
Այցի նպատկն է չտեսնող երեխաներին ծանոթացնել համալասարանում առկա մասնագիտություններին, թանգարանին, ընթերցասրահներին։ Նշենք, որ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում դասախոս Մարինե Մկրտչյանի նախաձեռնությամբ վերանայվել և փոխվել են բրայլյան համակարգով հագեցած լսարանները։