ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մոսկովյան տպավորություններ՝ «Ամառային դպրոց 2016»-ի շրջանակներում
29.08.2016
Մոսկովյան տպավորություններ՝ «Ամառային դպրոց 2016»-ի շրջանակներում

«Ամառային դպրոց 2016» միջազգային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ի 10 ուսանող օգոստոսի 8-18-ը եղան Մոսկվայում, որտեղ նրանց հյուրընկալեցին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոսական կազմն ու 7 ուսանող:

Անմոռանալի 10 օրերի ընթացքում աբովյանականները ծանոթացան նրանց կրթական համակարգին, պատմամշակութային արժեքներին, եղան բազմաթիվ տեսարժան վայրերում:

Նրանք այցելեցին Կրեմլի մեծ պալատ, եղան այն սենյակում, որտեղ երդվում են ՌԴ-ի նախագահները, «Հյուսիսային եղջերուների արգելանոցում», Տիեզերագնացների թանգարանում, Տրետյակովյան ցուցասրահում, զբոսնեցին Ալեքսանդրովյան այգում, ինչպես նաև Богородской խաղալիքների արհեստանոցում, որտեղ տեսան՝ ինչպես են պատրաստվում ռուսական փայտյա խաղալիքները, ծանոթացան նրանց պատմությանը և իրենք էլ պատրաստեցին խաղալիքներ:

Ուսանողները այցելեցին նաև “Останкино” հեռուստաընկերություն, տեսան, թե ինչպես և որտեղ է նկարահանվում “Спокойной ночи, малыши” , “Здорово жить” с Малышевой հեռուստածրագրերը, ինչպես նաև հեռուստաաշտարակի 337մ բարձրությունից հիացան Մասկվայի շքեղությամբ:

Մոսկովյան «Ամառային դպրոց»-ի մասնակիցներն ամեն օր ունենում էին տարբեր թեմաների շուրջ սեմինարներ, իսկ յուրաքանչյուր օրվա ավարտին ժյուրիի դատին ներկայացնում օրվա թեմային վերաբերող պատկերային ներկայացումները: Ծրագրի վերջին օրը մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր և ներկայացրին իրենց պատկերացրած «Ամառային դպրոց» ծրագրի իրենց տարբերակները:

Մոսկվա մեկնած ուսանողները միակարծիք են՝ բուհի ընձեռած բացառիկ հնարավորության շնորհիվ ունեցան ոչ միայն 10 անմոռանալի օր, այլև ձեռք բերեցին նոր ընկերներ և գիտելիքներ: