ՀՊՄՀ գեղարվեստական լուսանկաչություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ռուստամ Կարապետյանը «Canon» ընկերության կողմից արժանացել է խրախուսական մրցանակի։
Մարտի 11-12-ն ընկերության աշխատակիցները Հայաստանում ներկայացրել են ապրանքանիշի նորույթները․ հանդիպմանը ներկա են եղել ոլորտի պրոֆեսիոնալներ, մասնագետներ, լուսանկարիչ-ուսանողներ։
Ռուստամ Կարապետյանը լուսանկարչական իր շարքում ներկայացրել է Հայաստանում ՆԳՆ փրկարար ծառայության գործունեությունը․ լուսանկարներն արժանացել են պրոֆեսիոնալների հավանությանն ու բարձր գնահատականին՝ նկատելով, որ համաշխարհային ցանկացած լրատվամիջոց կներկայացներ հայ լուսանկարչի աշխատանքները։
Հանդիպմանը ներկա է եղել նաև տարածաշրջանում «Canon» ընկերության մարկեթինգի ղեկավար Արունա Տալասովան և համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ, ընկերության դեսպան Կախա Մշվիդաբաձեն։ Նա վարպետության դաս է անցկացրել՝ ցուցադրել իր ստեղծած աշխատանքները, ներկայացրել լուսանկարչության ոլորտում գործունեությունն ու պատասխանել հարցերի։