ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցանակ՝ «Զաքարե» վեպի համար
07.10.2024
Մրցանակ՝ «Զաքարե» վեպի համար

Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն արժանացել է «Պատմավեպ» անվանակարգի մրցանակի՝ «Զաքարե» պատմավեպի համար։

Օրերս ամփոփվեցին «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամի և «Գրական կայարան» հասարակական կազմակերպության արձակի բնագավառի ամենամյա գրական մրցույթի 2023-2024 թվականների  արդյունքները։

Անվանի գրող Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակի առիթով հայրենիքում էին և մրցույթի ամփոփման հանդեսին մասնակցեցին գրողի հարազատները՝ կինը՝ Սեդան, դուստրը՝ Թերեզան, որդին՝ Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 1983 թվականի շրջանավարտ՝ Զոհրաբը:

Ամփոփման հանդեսին մասնակցեցին Ստեփան Ալաջաջյան գրողի գործերի երկրպագուներ, բազմաթիվ հյուրեր:

Մրցույթի արդյունքների ամփոփումը ներկայացրեց «Գրական կայարան» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Տիգրան Պետրոսյանցին մրցանակը հանձնեց Կարո Վարդանյանը:

Տիգրան Պետրոսյանցը խոսեց անվանի գրողի մասին, հիշեց նրա հանդիպումը Ապարանի շրջանի Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցում, որ կապված էր որդու՝ Զոհրաբի Ապարանի դպրոցներից մեկում ուսուցիչ նշանակվելու փաստի հետ:

Տիգրան Պետորոսյանցը խոսեց նաև «Զաքարե» վեպը գրելու հանգամանքների մասին և շնորհակալություն հայտնեց հանձնախմբին՝ իր գործը գնահատելու համար: