Հայկական պետական մանկավարժական և Արմավիրի պետական մանկավարժական համալսարանները համատեղ հայտարարում են մրցույթ՝ «Աշնանային դպրոց» ծրագրին մասնակցելու համար։
Վայրը՝ Արմավիրի պետական մանկավարժական համալսարան, քաղաք Արմավիր, ՌԴ։
Ծրագրի ժամանակահատվածը՝ 2025 թվականի սեպտեմբերի 21-26-ը ներառյալ։
Ճանապարհածախսը հոգում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, իսկ այլ ծախսերը՝ կեցությունը և սնունդը հոգում է հրավիրող կողմը։
Տեղերի քանակը՝ 5
Իրավասության չափանիշները
Դիմողը՝
Պետք է լինի ՀՊՄՀ-ի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսի կամ մագիստրատուրա 1-ին և 2-րդ կուրսի ուսանող;
Ունենա լավ առաջադիմություն;
Կարողանա լավ հաղորդակցվել ռուսերեն լեզվով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ լրացնել դիմում՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSceV10Ur2WuRAsXFR8YT9HIDrkuXt-g084mv6OHDhB0nk5nwQ/viewform?usp=pp_url :
Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ;
• Մոտիվացիոն նամակ՝ ռուսերեն լեզվով։
Ուսանողների ընտրությունր կայացվելու է 1 փուլով՝ հարցազրույց:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն՝ գրելով annahakhumyan@aspu.am էլեկտրոնային հասցեին։
























