Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական և Պորտուգալիայի Ավեյրո համալսարանների համագործակցությամբ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ՝ մեկ կիսամյակ Պորտուգալիայի Ավեյրո համալսարանում սովորելու համար։
Մրցույթին կարող են դիմել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետևյալ մասնագիտությունների ուսանողները․
- Հատուկ մանկավարժություն
- Լոգոպեդիա
- Էրգոթերապիա
Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ կուրսերի ուսանողները․
Բակալավրիատ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կուրս
Մագիստրատուրա ՝ 1-ին կուրս
Մրցույթի պահանջներն են
Անգլերենի իմացություն՝ առնվազն B1/B2 մակարդակ
Բարձր առաջադիմություն նախորդ կուրսերում
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը ներառյալ լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdpR-t-rAdhepQkvnckk-h2ckcriVtpeEUtJjspzUIsRUap1A/viewform?usp=header ։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն՝
Հասցե․ ք. Երևան, Տիգրան Մեծ 17, 3-րդ հարկ, սենյակ 301
Հեռ․՝ (010) 59 70 53
էլ․ հասցե․ interdep@aspu.am։
























