ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ հերթական գրականագիտական միջոցառումը, որը կազմակերպել էին Օտար լեզուների ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնը: Միջոցառման նպատակն էր ամփոփել նախօրոք հայտարարված մրցույթի արդյունքները. մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է հայերեն թարգմանեին Լյուդմիլա Ուլիցկայայի ստեղծագործությունները:
Մրցույթին մասնակցում էին Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները: Ժյուրին, որի կազմում էին արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, բ.գ.թ, դոցենտ Իննա Սարկիսյանը, բ.գ.թ, դոցենտ Քրիստինե Բեջանյանը, ընտրեցին լավագույն երեք աշխատանքները, որոնց հեղինակներն էին Սիլվա Գևորգյանը, Մարիամ Այվազյանը և Թենի Հարությունյանը։
Միջոցառումը ուղղեկցվում էր տեսասահիկներով. ուսանողներ Սիլվա Գևորգյանը և Մերի Հովհաննիսյանը ներկայացրեցին ռուս ժամանակակից գրողի կենսագրությունը և ստեղծագործական գործունեությանը վերաբերվող հետաքրքիր տեղեկություններ:
Բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր և գրքեր։