ՀՊՄՀ-ի և SRAS ամերիկյան կազմակերպության միջև կնքված համագործակցության շրջանակներում Ամերիկայից ժամանած օտարերկրյա ուսանողներն արդեն մի քանի ամիս ուսանում են Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետում:
Ուսումնական գործունեությանը զուգահեռ՝ ուսանողները բացահայտում են նաև հայկական մշակույթը, ծանոթանում հայ ստեղծագործողների արվեստին:
Այս անգամ ուսանողներն այցելել էին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան՝ ծանոթանալու հայազգի մեծանուն արվեստագետի մշակութային հարուստ ժառանգությանը:
Այցը տպավորիչ էր օտարերկրացի ուսանողների համար․ ոգեշնչված Փարջանովի աշխատանքներից՝ նրանք թանգարանի բակում ստեղծեցին արվեստի տարբեր գործեր։ Ծավալվեց մշակույթի մասին հետաքրքիր զրույց, ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով: