Քրիստոնեական և համամարդկային արժեքները, նախաքրիստոնեական Հայաստանն ու հայերը քրիստոնեությունից հետո. Մանկավարժականի ուսանողները հնարավորություն ունեցան այս

և կրոնական մի շարք այլ հարցերի մեկնությունները ստանալ անձամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանից:
Վերջինս բուհում էր Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ:
Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հոգևոր հայրը երիտասարդ սերնդի համար բացահայտեց հավատամքի իմաստը:

Անդրադառնալով մի շարք խոցելի թեմաների և հատկապես վերջին շրջանում աղանդների տարածմանը` Տեր Կոմիտաս վարդապետը մեջբերեց Աստվածաշնչի հայտնի տողերը.«Գալու են սուտ մարգարեներ` գառան դիմակով և ասելու են, որ իրենք են Քրիստոսը», - ապա ավելացրեց աղանդների նպատակը բնավ մարդկանց փրկությունը չէ, այլ` ազգի պառակտումը:
Խոսելով երիտասարդների արժեհամակարգի մասին, հոգևոր հայրը ցավով նշեց, որ նրանց մի ստվար զանգվածը մատնված է անարժեքության, իսկ այն, ինչն այսօր մենք համարում ենք արևմտյան արժեք և ընդունում գրկաբաց, իրականում եվրոպական աղբն է, որը երբեք եվրոպացու քաղաքակրթվածության մակարդակը չի տարորոշել:
Հոգևոր զրույցի ավարտին ուսանողները ցանկություն հայտնեցին նման հանդիպումներն ավանդույթ դարձնել`խոստովանելով, որ դրանք նպաստում են իրական և ճշմարտացի արժեհամակարգ ունեցող երիտասարդության կայացմանը:
