ՀՀ և ՀՊՄՀ հիմներով այսօր Հատուկ կրթության ֆակուլտետը դիմավորեց հեռակա ուսուցման 113 ուսանողների, որոնց համար սա առաջին ուսումնական օրն էր:

Գիտաժողովների մեծ դահլիճում նրանց դիմավորեցին ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը, փոխդեկաններ Մարինե Մարությանը, Թերեզա Ազատյանը, ամբիոնների վարիչներ Ժաննա Պայլոզյանն ու Ռոբերտ Ազարյանը և դասախոսները;:
Շնորհավորելով ուսանողներին՝ Արմենուհի Ավագյանը հատկանշական համարեց այն, որ նրանք հատկապես այս տարվա՝ 90-ամյակը նշող բուհի առաջին կուրսեցիներն են:
Խրախուսելով նրանց մուտքը համալսարան՝ դեկանն ավելացրեց. «Վստահաբար պետք է փաստեմ, որ դուք ընտրել եք արդիաական, հեռանկարային և ժամանակակից մասնագիտություն:Հայասատանի Հանրապետությունն արդենիսկ իրականացնում է ներառական կրթություն, ինչը նշանակում է՝ առաջիկա տարիներին հատուկ մանկավարժները կլինեն խիստ պահանջված»:

Դասախոսական ողջ անձնակազմի անունից Արմենուհի Ավագյանը վստահեցրեց՝ իրենք անելու են ամենի ինչ, որպեսզի հեռակա կրթությամբ հատուկ մանկավարժը նույնպես չվրիպի կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին դասավանդելիս:
Ուսանողներին ողջունեց նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սպարտակ Փալիկյանը: Վերջինս շնորհավորեց հանրապետության կրթական ծառայությունների շուկայում առաջնակարգ դերը զբաղեցնող բուհի ուսանողը դառնալու կապակցությամբ և ընդգծեց ներկայիս ժամանակներում ուսանողի՝ ինքնուսուցանող լինելու կարևորությունը:
Համալսարանի մասին պատմող ֆիլմը դիտելուց հետո ուսանողները շրջեցին համալսարանում, ծանոթացան վարչական կառուցվածքին և գրադարանին:
