ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է
13.11.2012
Մանկավարժական համալսարանը բազմիցս հանդես է եկել բազմաբնույթ նախաձեռնություններով, որոնք նպատակ ունեն ամրապնդելու բանակ-հասարակություն կապը:
Այդ միջոցառումների շրջանակում Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողները՝ հիմնականում աղջիկներ, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրաձգարանում անցել են կրակային պատրաստություն:
«Ողջունելի է, որ արդենիսկ գիտական ուղղություն նախընտրած երիտասարդներն են պատրաստակամություն հայտնում մասնակցել ծրագրին:
Առավել ոգևորող է աղջիկների մասնակցությունը, քանի որ հայ կնոջը բնորոշ է հայրենիքի պաշտպանության ժամանակ գտնվել տղամարդու կողքին»,-նշեց գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր Մհերյանը:
Վերջինս իր հիացմունքը հայտնեց ուսանողների՝ զինվորներին դասավանդելու բարձր պատրաստվածության, ցուցաբերած հմտությունների վերաբերյալ և նրանց պարգևատրեց «Բանակ-հասարակություն կապի ամրապնդման, ինշպես նաև ակտիվ հասարակական գործունեության համար» պատվոգրով:
ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի անունից «Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար» մայոր Մհերյանը պատվոգիր հանձնեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանին:
Վերջինս նույնպես իր շնորհակալությունը հայտնեց վերոնշյալ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ սերտ համագործակցության և դասընթացները պատշաճ կազմակերպելու համար:
Նա վստահեցրեց, որ բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար կկազմակերպվեն այլ միջոցառումներ ևս՝ գիտակցելով, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորի գործն է: