ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եռաչափ բացառիկ թանգարան Մանկավարժականում
20.11.2012
Եռաչափ բացառիկ  թանգարան  Մանկավարժականում

Բուհի պատմության ժամանակագրությունը` հիմնադրումից մինչև մեր օրերը. Մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեց եռաչափ բացառիկթանգարանի բացմամբ:

 
Ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված թանգարանի այցելուներին դիմավորում է անձամբ Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը` իր ուղերձը, կրթության, գիտության մասին կարևոր մտքերը հղելով աբովյանականներին:
 
 
Եռաչափ ֆորմատի թանգարանը նորույթ է. նման փորձ Հայաստանում եղել է, սակայն այս դեպքում առկա է նաև ձայնը:
 
 
Թանգարանի նախասրահում տեղադրված հպումային էկրանի միջոցով ուսանողները համալսարանի պաշտոնական կայքէջից կարող են ստանալ բուհի մասին իրենց հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն, իսկ ներսում տեղադրված 3 էկրաններն այցելուներին ծանոթացնում են բուհի ստեղծման պատմությանը, 10 ֆակուլտետների առօրյային, ինչպես նաև բուհի ներկայիս գործունեությանը:
 
 
Բացառիկ լուսանկարների միջոցով ներկայացված են բուհի 18 ռեկտորները, Հայրենական և Արցախյան պատերազմներում Մանկավարժականի մասնակցությունն ու երկրի կայացման մեջ նրա դերակատարումը:
 
 
Թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ Մարի Փափազյանը, ՌԴ բուհերի այլ ներկայացուցիչներ։
 
 
Հասմիկ Պողոսյանը, կարևորելով մշակութային արժեքների և երևույթների հանգրվանը թանգարաններում, ասաց. «Պատահական չէ, որ հենց Մանկավարժական համալսարանն է կրում Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը, որն ահամենբարձր մակարդակով է իրականացնում լուսավորչության, կրթության գործառույթները:
 
 
Մեր օրերում բուհական համակարգում է հավաքագրվել հանրապետության մտավոր, հոգևոր ներուժը. Մանկավարժականն այդ առումով ինքանտիպ արգելոց է»:
 
 
 
Ի դեպ, թանգարանի բացման ժապավենը կտրելու արարողությունը վստահված էր հենց Մշակույթի նախարարին:
 
 
Հասմիկ Պողոսյանը Համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ կրթության և մշակույթի ոլորտում երկարատև և արդյունավետ գործունեության համար պատվոգրեր հանձնեց Երաժշտության տեսության դասսավանդման մեթոդիկայի և ժողովրդական նվագարանների ամբիոնի պրոֆեսոր Կառլեն Թոփչյանին, Կուլտուրայի ֆակուլտետեի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Թադևոսյանին, Կերպարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանին, Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանին, Մշակույթի կենբտորի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցին, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան,մանակվարժական գիտությունների թեկանածու Սարգիս Էլբակյանին, Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Ալեքսանդր Քոչարյանին և Արտաշես Հովհաննիսյան Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր:
 
 
«Թանգարանը պետք է դառնա Համալսարանի պատմությունն ուսումնանասիրող, քարոզող գիտահետազոտական կենտրոն. 90-ամյա Մանկավարժական համալսարանն իր գործունեությամբ հսկայական ներդրում ունի մեր ժողովրդի պատմության, հայ ազգային դպրոցի զարգացման գործում: Մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ. նպատակը մեկն է` Մանակավարժականը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական հաստատություն: Մեր մասնագետների, ուսանողների շնորհիվ այդ գերխնդիրը կլուծվի առաջիկա 6-7 տարիների ընթացքում»,-նշեց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
 
 
 
Մանկավարժական համալսարանի թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը վստահ է` թանգարանն այսուհետ ուսանողների համար կդառնա կրթական-տեղեկատվական կենտրոն, որտեղ ուսանողները կայցելեն ոչ միայն դիտելու համար, այլ նաև հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ իրենց հետագա աշխատանքների մասին։
 
 
«Բուհը վաղուց կարիք ուներ նման թանգարանի. նախաձեռնությունն ավելի քան 3 տարի առաջ է եղել. այսօր ներկայացված նյութերը բավական շատ են. հետագայում նախատեսվում է համալրել ցուցադրվող նմուշները: Ուսանողները պետք է ծանոթանան մեր ավանդույթներին, ճանաչեն նախկինում և այսօր դասավանդող անվանի դասախոսներին»:
 
 
Թանգարանի ճարտարապետ-դիզայները Հայկազ Քոչարն է՝ Երվանդ Քոչարի որդին:
 
 
Նշենք, որ թանգարան կարող են այցելել բոլոր ցանկանցողները. նախատեսվում է նաև կազմակերպել տարբեր դպրոցների աշակերտների այցելություններ: