Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն այսօվա ռեկտորատի նիստում բուհի հիմնադրմանը նվիրված

միջոցառումներին ակտիվ մասնակցության համար 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով պարգևատրեց Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանին, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանին և դասախոս Գարեգին Գևորգյանին:
«90-ամյակին նվիրված տոնական ձեռնարկն իսկապես կայացած էր. պրոֆեսիոնալ պարերի, երաժշտության, բեմականացման և բացառիկ լուծումների շնորհիվ այն մեծ հիացմունք պատճառեց մեզ եւ մեր հյուրերին» ,-նշեց Ռուբեն Միրզախանյանը:
Բուհի ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց գիտության և հետբուհական կրթության գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արա Երեմյանին: Վերջինս համակարգում էր Մանկավարժական համալսարանի եռաչափ թանգարանի ստեղծման և բուհի պատմությունն ու տարեգրությունը ներկայացնող նկարազարդ ալբոմի աշխատանքները:

