Մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Անուշ

Առաքելյանը նոյեմբերի 13-16-ը մասնակցել է “Կենդանիների էկոլոգիա, էվոլյուցիա և կարգաբանություն” միջազգային գիտագործնական կոնֆերանսին:
ՌԴ Ռյազան քաղաքի Ս. Ա. Եսենինի անվան պետական համալսարանում կայացած կոնֆերանսին մասնակցել են շուրջ 9-ը երկրների ներկայացուցիչներ`աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Առաքելյանը հանդես է եկել «Սևանի կողակի տարածումը ՀՀ ջրամբարներում» թեմայով զեկուցմամբ:
«Երկար ժամանակ մասնագետները կարծում էին, որ կողակը ձվադրում է միայն Սևանա լճում: Այն համարվում էր էնդեմիկ. դրա քանակը զգալի նվազել էր: 2010 թվականին այս ձկնատեսակը գրանցվեց նաև ՀՀ Կարմիր գրքում: Մեր կատարած հետազոտություները ցույց տվեցին, որ այն առկա է նաև Կուր և Արաքս գետերին պատկանող լճերում և ջրամբարներում`պահանջելով նոր ուսումնասիրություններ»,-նշեց Անուշ Առաքելյանը:
Միջազգային գիտաժողովի մասնակիցը վստահ է` կենդանիների տարբեր խմբերի, կենդանական աշխարհի կարգաբանության մասին ստացած նոր գիտելիքները հնարավորություն կտան հետ չմնալ ոլորտի զարգացումներից, ինչպես նաև սեփական փորձը հաղորդել դասընկերներին: