ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վրեժ Մարկոսյանը պարգևատրվեց հոբելյանական մեդալով
27.11.2012
Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընակալել էր բուհի բարեկամ, «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր Վրեժ Մարկոսյանին: Վերջինս շրջեց համալսարանում, այցելեց բուհի նորաստեղծ թանգարան և իր գոհունակությունը հայտնեց կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրենին պարգևատրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բուհի պատկերազարդ ալբոմի, օրացույցի և այլ նյութերի բարձրորակ տպագրման համար` Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց` «Տիգրան Մեծ» հրատարակչության հաջողությունը պայմանավորված է տնօրեն Վրեժ Մարկոսյանի արդյունավետ գործունեությամբ:
«Մեր հանրապետության թիվ մեկ հրատարակչությունը թողարկում է միմիայն բարձրորակ արտադրանք:Մանկավարժականն արդեն տևական ժամանակ է աշխատում այս հրատարակչության հետ: Վստահ ենք` մեր համագործակցությունը կլինի շարունակական»: