Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ

Արենսի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանի հետ:
Այս հանդիպմամբ սկիզբ դրվեց Մանկավարժական համալսարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությանը:
Հենրիետ Արենսը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ռեկտորին ներկայացրեց Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցման խոցելի համայնքներում և հաստատություններում ծրագիրը:
Մինչ այդ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համալսարանը ունեցել էր որոշակի համագործակցություն` ներառական կրթության զարգացման աշխատանքների և այդ ոլորտի տարբեր ծրագրերի շուրջ:
Այս անգամ ցանկություն ունենք ավելի ընդլայնված կրթական ծրագրով համագործակցել Մանկավարժական համալսարանի հետ, որը ենթադրում է տարբեր մեթոդների և ծրագրերի շնորհիվ բարձրացնել դպրոցներում ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության, աղետների ռիսկերի նվազեցման /ԱՌՆ/ գործում,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:

Կարևորելով Մանկավարժական համալսարանի դերը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը նշեց. Մեր բոլոր ծրագրերում մենք կարևորում ենք շարունակականության գաղափարը և աշխատում ենք նպաստել ԱՌՆ կրթության ոլորտում ուսուցիչների դասավանդման կարողությունների, գիտելիքների և արժեհամակարգի բարձրացմանը:
Այս առումով ամենակարևորագույն օղակը հենց Մանկավարժական համալսարանն է, քանի որ այն պատասխանատու է Հայաստանում ուսուցիչների պատրաստման համար:
Մանկավարժական համալսարանի ուսանողները, սովորելով այդ ամենը, արդեն պատրաստ կկարողանան մուտք գործել դպրոց և երեխաներին իրազեկել աղետներին պատրաստվածության ևռիսկի մեղմացման մասին: Արդյուքնում աշակերտների մոտ և մեր երկրում կձևավորվի աղետակայուն մշակույթ:
Ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, որը գնալով պետք է ավելի ամրապնդվի:
Այնուհետև ներկայացվեց Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազեցման խոցելի համայնքներում և հաստատություններում ծրագրի 2012-2013 թվականներին կատարած աշխատանքները:
Ծրագրի հիմնական ուղղությունները են աջակցել կրթության քաղաքականության և ուսումնական կրթական ծրագրերի մեջ ԱՌՆ-ի ներդրմանը, նպաստել ուսումնական նյութերի

մշակմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և անհրաժեշտ կարողությունների զարգացմանը, դպրոցներում իրականացնել դրանց փորձարկումը, ստեղծել մի շարք նոր մոդելներ և հետագայում նպաստել դրանց տարածմանը:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորելով ԱՌՆ-ի ներդրումը կրթական ոլորտում` ասաց. Մեր երկիրը գտնվում է սեյսմոակտիվ գոտում և կարևորում եմ այս ծրագրի ներդրումը կրթության ոլորտում: Համալսարանը վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձնում աղետների ռիսկերի վնազեցմանը, որի արդյունքում էլ ստեղծվել է առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը և հատուկ կրության ֆակուլտետը: Այս համագործակցությունը լավ սկիզբ կարող է հանդիսանալ ՄԱԿ-ի և Մանկավարժական համալսարանի համատեղ գործունեության մեջ և աշխատանքում:
Ռեկտորը նկատեց նաև, որ համալսարանը միջազգային համագործակցության ոլորտում վերջին տարիներին նկատելի աճը է գրանցել` ընդգծելով Ֆինլանդիայի մանկավարժական ուղղվածություն ունեցող առաջատար Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը: Մենք բավականին լուրջ ցանք արդեն կատարել ենք, պետք է այն ջրել և մի քանի տարուց կլինի նաև բերքահավաքը,- ընդգծեց Ռուբեն Միրզախանյանը:
Հանդիպումից հետո հյուրերը եղան նաև համալսարանի նորաստեղծ եռաչափ թանգարանում և ծանոթացան բուհում կատարված մի շարք փոփոխություններին: