Այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանը հյուրընկալեց համալսարանի բարեկամ, ռուսաստանաբնակ հայ մտավորական, բարերար, «AVA Group of Companies Oil &

Gas Projects»-ի նախագահ Վլադիմիր Հարությունյանին:
Համալսարանի ռեկտոր,պատմական գիտությունների դոկտոր, պրեֆեսոր Ռուբեն Միրզախանյանը համալսարանի պատվավոր դոկտոր Վլադիմիր Հարությունյանին պարգևրատրեց բուհի 90-ամյա հոբելյանը խորհրդանշող ոսկեզօծ մեդալով: «AVA Group of Companies Oil & Gas Projects»-ի նախագահը շնորհակալություն հայտնեց իրեն նման նման պարգևի արժանացնելու համար: «Անչափ շնորհակալ եմ բոլորին, ինձ համար մեծ պատիվ է ստանալ բուհի հոբելյանը խորհրդանշող մեդալ: Հայի արյունը երբեք չի փոխվում` ուր էլ որ լինի: Խոսելով ոչ հայերեն լեզվով` ես կարող եմ ասել, որ միակ մեղավորը դրանում ես եմ, սակայն, եթե աշխարհում կա մեկ իսկական հայ, ապա դա ես եմ»,- ասաց Վլադիմիր Հարությունյանը:
Գործարար-մտավորականը մեկ անգամ արդեն համալսարանի հրավերով եղել էր մանկավարժական բուհում, և հանդես էր եկել «Ռուսաստանը երեկ, այսօր, վաղը» թեմայով ուշագրավ դասախոսությամբ:

Այս անգամ նա ևս ցանկություն հայտնեց մոտ ապագայում դասախոսությամբ հանդես գալ մանակավարժական համալսարանի լսարանի համար:
Մեր հայրենակիցը ռեկտորի հետ շրջեց համալսարանում և եղավ համալսարանի նորաբաց թանգարանում:
Նշենք, որ մեր հայրենակից Վլադիմիր Հարությունյանը արմատներով արևմտյան Հայաստանից է, ծնվել է Ռուսաստանում և զբաղեցրել բարձր և խիստ պատասխանատու պաշտոններ:
Բազմաթիվ բարեգործական ձեռնարկներ է ունեցել հայրենիքում, և հենց նրա միջոցներով է վերանորոգվել Ծաղկաձորի Կեչառիսի միջնադարյան վանական համալիրը:
1961 թվականին ավարտելով Մոսկվայի արտաքին հարաբերությունների պետական ինստիտուտը, աշխատանքի է անցել ԽՍՀՄ

արտաքին առևտրի նախարարությունում` համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ»-միավորումում: Ապա 1965-1971 թվականներին եղել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերության տնօրենը Լոնդոնում: 1972-1974 թվականներին աշխատել է որպես «Սոյուզնեֆտէքսպորտ» -ի արեւելյան մասնաճյուղի տնօրեն:
1974-1981 թվականներին գլխավորել է «Նաֆտա» բաժնետիրական ընկերությունը Լոնդոնում` հանդիսանալով գլխավոր տնօրենը: 1981-ից 1986 թվականներին աշխատել է որպես համամիութենական «Սոյուզնեֆտէքսպորտ» միավորման փոխնախագահ: Իսկ 1986-1992 թվականը ղեկավարել է այդ հսկայական կառույցը`«Սոյուզնեֆտէքսպորտը»:
Վլադիմիր Հարությունյանը 1992-1995 թվականներին հանդիսացել է «Ավստրիական արդյունաբերողների միության» նախագահի ավագ խորհրդատուն, իսկ 1996 թվականից մինչ օրս ղեկավարում է «AVA Group of Companies Oil & Gas Projects» ընկերությունը: