Հայաստանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչների երրորդ միջազգային կոնֆերանսը: «Ազգային միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի եւ

գրականության դասավանդման մեթոդի ժամանակակից ուղղությունները» վերնագրով կոնֆերանսը մեկնարկեց Մանկավարժական համալսարանում:
Գիտաժողովի կազմկոմիտեում էին բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական գործակալության ղեկավար Վիկտոր Կրիվապուսկովը, Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի ներկայացուցիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բելլա Եսաջանյանը:
Բուհի ռեկտորը կարևորելով կոնֆերանսի անցկացումն, ասաց.«Մանկավարժական համալսարանը մեծ նշանակութություն է տալիս օտար լեզուների`այդ թվում նաև ռուսերենի իմացությանը: Մեր որդեգրած քաղաքականության արդյունքում` ավելացվել են դասաժամերը. երկու տարվա փոխարեն, ուսանողները լեզուն կուսումնասիրեն 4 տարի շարունակ: Ավարտելով բուհը` նրանք կկարողանան բացի մայրենիից, աշխատել առնվազն մեկ օտար լեզվով»:

Ներկաներին նաև ողջունեցին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՌԴ ԿԳ նախարարության Ազգային ինստիտուտի տնօրեն Ն.Գուսակյանը և այլք:
Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին արդիական մի շարք զեկույցներ: Անդրադարձ եղավ ռուսաց լեզվի դասավանդման արդիական մեթոդներին, տեքստի և խոսքի մեթոդաբանական հարաբերակցությանը, հայկական դպրոցներում խոսքի ձևավորման և զարգացման խնդրին, ազգային դպրոցներում սովորող 10-րդ դասարանի աշակերտների դեպրեսիայի տեսակներին, էթնիկ դպրոցներում ուղղագրական վարժությունների համակարգին և այլն:
Կոնֆերանսին ներկա էին նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական գործակալության ներկայացուցչության

ղեկավար Ն. Երյոմենկոն, Միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի գրականության ուսուցիչների ասոցիացիայի գլխավոր մասնագետ Լ.Բալասանյանը, Ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնի գործադիր տնօրեն Գ.Բարիկյանը, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Խաչիկյանը և այլք:
Կոնֆերանսի կազմակերպիչները «Ռոսսոտրուդնիչեստվո» ռուսական գործակալության ներկայացուցչության ռուսաց լեզվի ռուսական գիտամեթոդական կենտրոնն է, միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի գրականության ուսուցիչների ասոցիացիան, ռուսական բուհերի շրջանավարտների միությունը:
Նշենք, որ կրթության բնագավառում «Ռոսսոտրուդնիչեստվո» ԱՊՀ գործերով Դաշնային ներկայացուցչության և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև գործել է համաձայնագիր: