ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ապագա երաժշտագետը մասնակցեց գիտական կոնֆերանսի
30.11.2012
Նոյեմբերի 26-29-ը Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում կայացավ երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանս:
Քառօրյա կոնֆերանսին մասնակցում էին Հայաստանի մանկավարժական, արվեստի բուհերի և երաժշտական քոլեջների սովորողներ:
Կոնֆերանսը նվիրված էր հայ մշակույթի մեծ երախտավոր, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի ուսանողուհի Անուշ Հարությունյանը կոնֆերանսի շրջանակում ներկայացրեց «Է. Միրզոյանի հիշատակին. ստեղծագործական դիմանկար» թեմայով զեկույցը (ղեկավար` մ. գ. թ., դոցենտ` Գ. Մելիքսեթյան):
Այն արժանացավ ներկաների հավանությանը.նշվեց թեմայի ճիշտ ընտրության և դրա բազմակողմանի ներկայացման մասին: