«Կար մի ժամանակ, երբ վաղորդյան ջերմ հալոցքը լցնում էր իմ ծերացած մարմինն ուրախությամբ: Այժմ յուրաքանչյուր նոր լուսաբացի տեսարանը մտահոգում է ինձ: Մահացու քլոր-

ֆտոր-ածխածինները ավելի քան 50 տարի օգտագործվում են սարքավորումների մեջ, բայց դուրս թափանցելով այնտեղից` սկսեցին անխղճորեն հարձակվել օզոնային շերտի վրա:
Օզոնային մոլեկուլները պայքարում են ուլտրամանուշակագույն զինվորների և քլոր-ֆտոր-ածխածիննների դեմ և օզոնային շերտի թուլանալն ու ճեղքվելը դառնում է ժամանակի հարց»:
Սա մուլտհերոսներ Ալբետրա ձկնկուլի և Օզի օզոնի երկխոսությունից մի հատված է ընդամենը, որն ահազանգ է` ուղղված է օզոնային շերտի պահպանությանը:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողները, բարձրացնելով էկոլոգիական հիմնահարցերը, անդրադարձան օզոնային շերտի հայտնաբերման պատմությանը, դրա բաղադրությանը, քայքայմանն ու Երկրին սպառնացող վտանգին:

«Օզոնային շերտի քայքայման գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող վնասակար նյութերի օգտագործման հետ:
Յուրաքանչյուր երկիր, արդյունաբերական ձեռնարկություն պարտավոր է հրաժարվել քլոր-ֆտոր-ածխածինների օգտագործումից: Մեզնից յուրաքանչյուրը պետք նպաստի օզոնային շերտի փրկությանը»,-նշեց ապագա քիմիկոս Արմենուհի Սմբուլյանը:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը ոգևորված է` օզոնային շերտի քայքայման հիմնախնդիրը միավորել է ֆակուլտետեի բոլոր մասնագիտություններում սովորող ուսանողներին. «Օզոնային շերտի քայքայումն իսկապես լուրջ էկոլոգիական հարց է:
Ձեզանից յուրաքանչյուրն իր մասնագիտության տեսանկյունից ներկայացրեց օզոնային շերտը քայքայող նյութերի

վնասակարությունն ու ներմուծման դադարեցմանը նպաստող միջոցառումները: Թեման ներկայացվեց մատչելի և նոր ձևաչափով` նպաստելով նաև բուհական կյանքին առաջին կուրսեցիների ինտեգրմանը»:
Ուսանողները կոչ արեցին չմոռանալ, երբ խոսքը վերաբերվում է շրջական միջավայրին`մեզանից յուրաքանչյուրի գործողությունը խիստ կարևոր նշանակություն ունի:
Նշենք, որ օզոնի պահպանման հիմնահարցին նվիրված միջոցառման նախաձեռնությունը Ուսանողական գիտական ընկերությանն էր:



.jpg)