Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան (ԲՀՀ) և Երիտասարդական նախաձեռնությամբ ստեղծված Սկզբնական կրթության և Օտար լեզուների ֆակուլտետների բանավեճի
.jpg)
ակումբների ուսանողներն այցելեցին Հայաստանի Հրաձգության ֆեդերացիա:
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հրաձգություն մարզաձևի պատմությանը, մարզաձևի տեսակներին, հայ լավագույն մարզիկներին և չեմպիոններին: Վերջիններս հնարավորություն ունեցան անձամբ կրակել տարբեր զինատեսակներով:
Երևանի հրաձգության մարզադպրոցի գործունեության, լեգենդար մարզուհի, հրաձգության թագուհի Զինաիդա Սիմոնյանի, հայ լավագույն մարզիկների մասին պատմող ֆիլմերի դիտումներն ամբողջականացրեցին հրաձգության մասին պատկերացումները:
Այնուհետև ծավալվեց երկխոսություն, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու հեռանկարները: Ուսանողները որոշեցին ապագայում կազմակերպել մեծամասշտաբ բանավեճ, որում քննարկվեն ոլորտին վերաբերող խնդիրներ: