ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասեր քաղենք անցյալից և լինենք իրազեկված
07.12.2012

Այսօր լրանում է 1988թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 24-րդ տարելիցը:

«Արտակարգ իրավիճակներ» դասընթացի շրջանակում անցկացվեց «Երկրաշարժիմասին իրազեկում և պաշտպանություն» խորագրով միջոցառում:

«Ոչ թե պասիվ հույսը պետք է լինի մարդու փրկության փարոսը, այլ կայունհավատը սեփական ուժերի և Աստծո հանդեպ: Չափազանց կարևոր է ակտիվ գործողություններ կազմակերպել` փրկության ելքը գտնելու համար և չդադարելհավատալ»,-Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների ևքաղպաշտպանության ամբիոն դասախոս, Պերճ Կարապետյանն այսպես սկսեց օրըխորհրդանշող դասախոսությունը:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողները մեկրոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Ուսանողները տեսական գիտելիքներ ստացան երկրաշարժի` որպես բնական աղետիմասին, խոսեցին դրա ավերիչ հետևանքների, վտանգի հնարավոր կանխարգելմանև ինքնապաշտպանական միջոցների մասին:

«Հողը կենդանի է և այն երբեմն չի ենթարկվում մեր վերահսկողությանը:Շենքերը հիմնականում նախատեսված են երկայնական և լայնական ալիքներիհարվածների համար: Խիստ կարևոր է իմանալ տվյալ կառույցիառանձնահատկությունները:Մարդը պետք է պատրաստ լինի դիմակայելու` առանցխուճապի մատնվելու: Մեզնից յուրաքանչյուրի պատրասրվածությունն ուիրազեկված լինելը կարող է ճակատագրական լինել»,-նշեց Պերճ Կարապետյանը:

Միջոցառումն ավարտին ուսանղները դիտեցին արտակարգ իրավիճակների մասինպատմող ֆիլմ, որին հաջորդեց ակտիվ քննարկում:Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել էր Մաթեմատիկայի, ֆիզիկայի ևինֆորմատիկայի Ուսանողական գիտական ընկերությունը: