Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդը ամանորյա տոների նախաշեմին այցելեց Մարի Իզմիլյանի անվան մանկատուն:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված այցի նպատակն էր ուրախ և տոնական տրամադրություն հաղորդել մանկատան սաներին:
Փոքրիկների օրն անմոռանալի դարձրին հայկական էստրադայի ներկայացուցիչներ` Վարդան Բադալյանի, Դալիթայի, Նարեկ Ավետիսյանի, Մանկավարժականի շրջանավարտ Մարգարիտա Գաբրիելյանի, Մանկակական եվրատեսիլի մասնակիցներ Լուսինե Ղազարյանի, Կարապետ Կարապետյանի, Ներսես Ավետիսյանի ուրախ կատարումները:
Միջոցառման ավարտին Ուսանողական խորհուրդը առանձնահատուկ կարիքներով մանկատան սաներին նվիրեց գրենական պիտույքներ:
Այցից տպավորված` Հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրոս, համերգավար Լուսինե Փիրոյանն ասաց. «Մեզնից յուրքանչյուրն այս կյանքում ինչ-որ առաքելություն ունի.ես կարծում եմ իմ առաքելությունն է օգնել և ուրախություն պարգևել մանուկներին»:
Նշենք, որ Ուսանողական խորհուրդը բարեգործական նպատակով մշտապես այցեր է կազմակերպում մանկատներ, ծերանոցներ և զորամասեր: