Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության AWO

Bremerhaven հիմնադրամի նախագահ Վոլկեր Թեգելերի և հիմնադրամի ներկայացուցիչների հետ:
Այս հանդիպմամբ սկիզբ դրվեց Մանկավարժական համալսարանի հետ մի նոր համագործակցության:
Ռուբեն Միրզախանյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց Մանկավարժական համալսարանի գործունեությունն ու առաքելությունը՝ նշելով, որ ՀՀ-ում միայն Մանկավարժական համալսարանն է պատրաստում մի քանի կարևորագույն մասնագիտությունների գծով մասնագետներ՝ ասենք հատուկ մանկավարժներ: Ռեկտորն անդրադարձավ նաև բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված ձեռնարկներին:

Այնուհետև Վոլկեր Թեգելերը շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց նախատեսվող ծրագիրը:
Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատվել են դեռևս վաղուց: Եվ այս համագործակցության էլ ավելի կընդգծի ու կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Մելանյան Աստվածատրյանը մանրամասնեց. համագործակցության արդյունքում նախատեսվում է համալսարանում ստեղծել ադապտացիոն կենտրոն:
Հայրենադարձները` այդ թվում հիմնականում երեխաները, վերադառնալով հայրենիք` կանգնում են մի շարք խնդիրների

առաջ:Համագործակցության արդյունքում ստեղծված ադապտացիայի կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի հայրենդարձների` մասնավորապես Գերմանիայից վերադրձածների հետ իրականացնել որոշակի աշխատանքներ:
«Հայրենիք վերադարձածներն անցնում են սոցիալականացման շատ դժվար ուղի, և Մանկավարժական համալսարանի հնարավորություններն օգտագործելով` հնարավոր կլինի հայ երեխաներին իրենց իսկ հայրենիքում հեշտ և արագ ադապտացվելու առաջին օգնությունը ցուցաբերել»,- ասաց պրոֆեսոր Մելանյան Աստվածատրյանը:
Աջակցելով հայրենիք վերադարձացներին` նրանց համար կկազմակերպվի լեզվի ուսուցման եւ կատարելագործման դասընթացներ, կլուծվի նրանց կրթության խնդիրը, այդ ծրագրի շրջանակներում կմատուցվի նաև հոգեբանական խորհրդատվություն, նրանք կծանոթանան Հայասատանի արժեքային համակարգին, մենթալիտետին և այլն: Նման միջոցով ավելի դյուրին կդառնա հայենադարձ երեխաների ադապտացիոն գործընթացը հայրենիքում: Ի դեպ, ՀՀ-ում Մանկավարժական համալսարանը միակն է, ում հետ AWO Bremerhaven իրականացնում է նման ծրագիր:
Հանդիպումից հետո, հյուրերը եղան համալսարանի նորբաց եռաչափ թանգարանում և ավելի մանրամասն ծանոթացան համալսարանի պատմությանը: