ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նա/Նե արծաթե արձանիկ «Լավագույն ուսանողական աշխատանքի» համար
12.12.2012
Եթե ուսանող եք և հետաքրքրված եք մեր հասարակությունում կանանց գործունեությամբ, երբևէ նյութեր եք գրել այդ թեմայով կամ պատրաստվում անդրադառնալ, ապա կարող եք մասնակցել «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթին:
Նյութերը կարող են լինել լրագրության ցանկացած ժանրում և պետք է անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։
Դրանք կարող են լինել ինչպես տպագրված և հեռարձակված (2012թվականի ընթացքում), այնպես էլ չտպագրված և չհեռարձակված: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բուհերի ուսանողները:
Բրիտանական խորհուրդը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան մրցանակ են սահմանել «Լավագույն ուսանողական աշխատանքի» համար: Լավագույն նյութի հեղինակը կարժանանա Նա/Նե արծաթե արձանիկի և դրամական պարգևի:
Մրցույթի կանոններին մանրամասն կարող եք ծանոթանալ «Հայտարարություններ» բաժնում :